Հասարակական տրանսպորտը Գերմանիայում կարող է անվճար դառնալ![]() 17 փետրվարի 2018 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի կառավարությունն առաջարկում է անվճար դարձնել երթևեկությունը հասարակական տրանսպորտով: Շրջակա միջավայրի նախարար Բարբարա Հենդրիքսը, գյուղնախարար Քրիստիան Շմիդտը և դաշնային կանցլերի գերատեսչության ղեկավար Պետեր Ալթմայերը նամակ են հղել շրջակա միջավայրի հարցերով եվրահանձնակատար Կարմեն Վելյեին՝ առաջարկելով չեղարկել հասարակական տրանսպորտի ուղեվարձը Գերմանիայի քաղաքներում: Դա կոչված է խթանելու, որ քաղաքացիներին ավելի հաճախ օգտվեն տրանսպորտից և քիչ երթևեկեն մեքենայով, ինչը կնպաստի վնասակար արտանետումների պարունակության նվազեցմանը մթնոլորտում, գրում է «Կոմերսանտը»: Արտանետումների մակարդակը խախտելու համար Եվրահանժաղովը կարող է տուգանել Գերմանիային և ևս 8 երկիր: Գերմանիայի կառավարությունն առաջարկել է փորձնական կիրառել առաջարկը 5 քաղաքում՝ Բոննում, Էսսենում, Մանհեյմում, Ռոյթլինգենում և Հերենբերգում: Առաջարկը բազում հարցեր է առաջացրել հենց բուն Գերմանիայում: Քաղաքային իշխանությունները և տրանսպորտային ընկերությունները վախենում են այդ միջոցի կիրառման դեպքում մեծ ծախսերից, բացի այդ, եթե ուղևորահոսքի կտրուկ ավելացում լինի, հարկ կլինի ավելացնել տրանսպորտային միջոցների քանակը: Ակտիվ բանավեճի արդյունքում Գերմանիայի իշխանություններն արդեն մեղմացրել են առաջարկը՝ տեղական իշխանություններն իրենք պետք է որոշեն, թե արտանետումների նվազեցման համար ինչ միջոցներ կձեռնարկեն: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |