ՀՀ-ին սահմանակից ադրբեջանական Գեդաբեկի բնակիչները հեռանում են. Գազ չունեն![]() 17 փետրվարի 2018 - 14:27 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ին սահմանակից ադրբեջանական Շընիխ շրջանի բնակչությունը վառելիքի հետ մշտական դժվարությունների պատճառով հեռանում է բնակավայրի գյուղերից՝ արտագաղթն աճում է: Գյուղերը գազաֆիկացված չեն: «Եթե այսպես շարունակվի, մեր գյուղերը կամայանան՝ ստիպված ենք լինելու լքել մեր տներն ու փախչել այստեղից: Ձմեռը մեր կողմերում բավականին երկար է: Անտառում արդեն կտրելու ծառ չի մնացել»,-գրել են բնակիչները՝ դիմելով պաշտպանության նախարարին, քանի որ պատկան մարմինները հարցը չեն լուծում, հայտնում է Haqqin.az-ը: Իլհամ Ալիևը դեռ 2010-ին էր կարգադրել գազաֆիկացնել այդ շրջանը: 2011-ին գազամուղ անցկացվեց, սակայն գազով ապահովվեց 27 գյուղից միայն 3-ը: Իսկ AzTV-ն ռեպորտաժ ցուցադրեց բոլոր գյուղերի գազաֆիկացման մասին: Գեդաբեկի շրջանի իշխանությունները հաստատել են, որ բազմիցս են դիմել կառավարությանն ու SOCAR-ին , սակայն խնդիրը չի լուծվել: Մինչդեռ «Ազերիգազի» ղեկավարությունը ասել էր ԶԼՄ-ներին, որ Շընիխի բնակիչները որևէ սպասելիք չպետք է ունենան, քանի որ «շրջանը սակավաբնակ է, իսկ ճանապարհներն անանցանելի տեխնիկայի համար»: Զամանլի և Մոր Մոր գյուղերի բնակիչները մոտ 1200 են, կա 220 մասնավոր տուն: 2017-ին Ադրբեջանից արտահանվել է 13,8 մլրդ դոլարի ապրանք, ընդ որում 88,5%-ը նավթ, նավթամթերք ու գազ: Ընթերցեք նաև.Իտալիայում կրկին բողոքում են ադրբեջանական գազամուղի կառուցման դեմ Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |