Չինաստանում պաշտոնյաների համար բանտում նոր ազատազրկվածների համար տեղ չկա![]() 17 փետրվարի 2018 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Չինաստանում պաշտոնյաների համար նախատեսված «Կինչենգ» կոչվող բանտում տեղ չկա նոր բանտարկյալների համար: Meduza-ի փոխանցմամբ, այս մասին չինական լրատվամիջոցներից մեկին պատմել է Շանհայի քաղաքական գիտությունների և իրավունքի ինստիտուտի պրոֆեսոր Վանգ Ժիլյանգը: «Վագրերի վանդակ» անունով հայտնի բանտում ազատազրկման դատապարտված քաղաքական գործիչների թիվն անցնում է մեկ միլիոնը: Այն ծանրաբեռնվել է բանտարկյալներով Չինաստանի գործող նախագահ Սի Ցինփինի՝ 2012 թվականին իշխանության գալուց հետո: Այդ ժամանակ երկրում կոռուպցիայի դեմ պայքարի արշավ սկսվեց, որի ընթացքում ազատազրկման դատապարտվեցին բազամթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ: Չինական Նոր տարուց երկու շաբաթ առաջ բանտի ղեկավարությունն արգելել է հարազատների այցելությունները: Չինաստանի կոմունիստական իշխանությունը ԽՍՀՄ-ի օգնությամբ բանտը կառուցել է 1958 թվականին: Այն ի սկզբանե նախատեսված է եղել քաղաքական հանցագործների համար: Մինչև 1960-ականները բանտում հայտնվել են չինական ազգայնական «Գոմինդան» կուսակցության անդամները: Այժմ այստեղ պահվում են երկրի հանրային անվտանգության նախկին նախարարը, Չունցին Բո Սիլայ քաղաքի նախկին քաղաքապետը և այլ պաշտոնյաներ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |