Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Նիդերլանդների գործերի հավատարմատարը. Բողոքել են Ցեղասպանության վերաբերյալ նախագծերից

Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Նիդերլանդների գործերի հավատարմատարը. Բողոքել են Ցեղասպանության վերաբերյալ նախագծերից

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն իր դժգոհությունն է հայտնել Նիդերլանդների խորհրդարանում շրջանառության մեջ դրված Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկու նախագծի վերաբերյալ: Այս մասին գրում է Sputnik-ը:

Երկրի ԱԳՆ է կանչվել Անկարայում Հոլանդիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Էրիկ Ուեստստրատեն: Հանդիպման ժամանակ Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Համի Աքսոյը պնդել է, թե նախագծերը պատրաստվել են հայամետ քաղաքական գործիչների կողմից, որոնք կրում են տեղի հայկական լոբբիի ազդեցությունը:

Նիդերլանդների խորհրդարանում շրջանառության մեջ է դրվել Հայոց ցեղասպանությանը վերաբերվող երկու բանաձև։ Դրանցից առաջինով ճանաչվում է Հայոց ցեղասպանության իրականացման փաստը։ Երկրորդում նշվում է, որ Նիդերլանդների նախարարը կամ պետքարտուղարը պետք է ներկա գտնվի Երևանում ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներին ապրիլին։ Բանաձևերը դեռևս ընդունված չեն խորհրդարանի ստորին պալատի կողմից։

Երկու բանաձևերն էլ համահեղինակել է «Քրիստոնեական միության» պատգամավոր Ջոել Ուորդեվինդը։ Իշխող կոալիցիայի բոլոր կուսակցությունները միացել են բանաձևերին։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---