Չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցը կգործի 2018-ի սեպտեմբերից. $11 մլն ներդրում է արվել![]() 19 փետրվարի 2018 - 14:35 AMT PanARMENIAN.Net - 2018 թվականի սեպտեմբերից Հայաստանում չինարենիմասնագիտացված դպրոց է գործելու։ Ներկայումս դպրոցի շինարարական աշխատանքներն են ընթանում: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է կրթության, գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։ «Դա իրականացվում է հատուկ ծրագրով, և չինական կողմը կատարել է մոտ 11 մլն դոլարի ներդրում։ Դպրոցը 15 հազար քմ տարածքի վրա է գործելու ու համապատասխանելու է ժամանակակից բոլոր չափորոշիչներին», - տեղեկացրել է Մկրտչյանը, հայտնում է Aysor.am-ը։ Նախարարը հստակեցրել է, որ դպրոցը սովորական հայկական դպրոց է լինելու, սակայն չինարենը երեխաները կանցնեն 5-րդ դասարանից։ «Դպրոցը պարզապես խորացված չինարեն է ուսուցանելու։ Չինական կողմը, բացի այդ օգնությունից, կտրամադրի չինարենի ուսուցիչներ, որոնք առաջիկա տարիներին կգան կաշխատեն այստեղ, մինչև մենք մեր չինարենի ուսուցիչների սերունդն ունենանք», -հավելել է պաշտոնյան։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ չինարենը որպես մասնագիտություն կարող է ներդրել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում: Այդ հարցը քննարկվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանի հանդիպմանը ՀՀ-ում Կոնֆուցիուսի ինստիտուտի չինական կողմի տնօրեն Յան Մեյխուայի և Պեկինի մանկավարժական համալսարանի չինարեն լեզվի և մշակույթի ինստիտուտի տնօրեն Չժու Ժույպիի հետ հանդիպմանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |