Թուրքիան պատերազմով է սպառնում Սիրիային![]() 19 փետրվարի 2018 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ռազմական գործողություններով է սպառնացել Սիրիայի բանակին, եթե վերջինս աջակցի քրդական կազմավորումներին Աֆրինում: Ըստ թուրք նախարարի, Անկարան խնդիր չի տեսնում այն դեպքում, եթե Սիրիայի կառավարական զորքերը մաքրեն տարածքը քրդերի զինյալ Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների (YPG) մարտիկներից: «Սակայն, եթե նրանք պաշտպանելու են քրդերին մեզանից, Թուրքիայից, ապա թուրք զինվորներին ոչ ոք չի կանգնեցնի...Դա այդպես է նաև Մանբիջի և Եփրատից դեպի արևելք ընկած տարածքների համար»,-ասել է Չավուշօղլուն, հայտնում է Lenta.ru-ն NTV հեռուստաալիքի վրա հղումով: Փետրվարի 18-ին Reutesr-ը հայտնեց, թե քրդերն ու Դամասկոսը համաձայնության են եկել և Սիրիայի կառավարական զորքերը կմտնեն Աֆրին: Սակայն, քրդերը հերքեցին այդ տեղեկությունները: Ըստ SANA գործակալության արդեն փետրվարի 19-ին Աֆրին կմտնեն Սիրիայի ժողովրդական ուժերի ջոկատները, որոնք մտադիր են «սատարել բնակչությանը թուրքական ռեժիմի ագրեսիայի դեմ դիմակայության մեջ», ինչպես նաև թույլ չտալ Անկարային գրավել սիրիական տարծքը: Հունվարի 21-ին թուրքական տանկերը մտել են սիրիական Աֆրին և աջակցություն ցուցաբերել ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակին քրդական կազմավորումների դեմ պայքարում: Ավելի վաղ Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել էր «Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկի մասին, որին մասնակցում է 72 ինքնաթիռ: Հայտարարվեց, որ խոցվել է 113 նախանշված թիրախներից 108-ը: Սիրիայի կառավարությունը վճռականորեն դատապարտել է Թուրքիայի հարձակումն Աֆրինի վրա, հայտարարելով, որ այն Սիրիայի անբաժանելի մասն է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |