«Ապագայից եկած հայի» պատմությունը հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Միջազգային լրատվամիջոցներում ակտիվորեն շրջանառվում է Կալիֆոռնիայի Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչներից մեկի պատմությունը, ով պնդում է, թե ճանապարհորդել է ժամանակի միջով և հայտնվել ապագայում: Բրիտանական Mirror պարբերականի փոխանցմամբ, նա պատմել է, որ Լոս Անջելեսի լաբորատորիաներից մեկի աշխատակից է եղել, և 2004 թվականին խիստ գաղտնի փորձի ընթացքում նրան հանձնարերել են ճանապարհորդել ապագայում և լուսանկարներ անել: «Ժամանակի միջով ճամփորդողը» պնդում է, թե ունի լուսանկարներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպիսին է լինելու աշխարհը 3000 տարի անց: «Ես կանգնած էի հսկայական փայտե հարթության վրա: Տները, շինությունները կառուցված էին փայտից: Ես հասկացա, որ ես Լոս Անջելեսում եմ, որը ջրի տակ էր»,- պատմում է նա և հավելում, որ մարդկությունը պարտադրված էր ապրել ջրի տակ՝ գլոբալ տաքացման հետևանքով հալած սառցաբեկորների պատճառով: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |