ԱԳՆ. Սիրիայում ԱՄՆ-ի ավիահարվածներից հայաստանցիներ չեն տուժել20 փետրվարի 2018 - 18:52 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 7-ին ԱՄՆ գլխավորած կոալիցիան ավիահարվածներ է հասցրել ռազմավարական նշանակություն ունեցող սիրիական Դեր Զոր քաղաքում տեղակայված Դամասկոսի ուժերին: Փետրվարի 20-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որտեղ նշվում էր, որ Սիրիայում վերջերս տեղի ունեցած մարտական բախման ժամանակ, որին ՌԴ զինծառայողներ չեն մասնակցել և չեն կիրառվել հաստիքային տեխնիկական միջոցներ, զոհվել են ՌԴ և ԱՊՀ քաղաքացիներ: ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեց, որ այդ բախումներում ՀՀ քաղաքացիներ չեն տուժել: «Սիրիայում ՀՀ դեսպանության տեղեկատվության համաձայն, հիշատակված բախման հետևանքով ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չեն տուժել», - նշել է ԱԳՆ խոսնակը: ԶԼՄ-ներում և սոցցանցերում քննարկվում է Սիրիայում միջազգային կոալիցիայի ավիահարվածից զոհված ռուս պայմանագրայինների թիվը, որոնք գործել են մասնավոր կազմակերպության կազմում: Փետրվարի 15-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան առաջին անգամ խոստովանեց ռուս վարձկանների սպանության փաստը Սիրիայում, անվանելով 5 մարդու անուն: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ մասնավոր զինվորական «Վագներ» ըկերությունից ռուս վարձկանը պատմել է, որ Սիրիայի Դեր Զորում միջազգային կոալիցիայի ավիահարվածի հետևանքով փետրվարի 7-ին ՌԴ և Ուկրաինայի 50 քաղաքացի է զոհվել, գրել է «Վեդոմոստին»: Ըստ պարբերականի զրուցակցի, հարվածից անմիջապես հետո հայտնի էր 23 զոհի, իսկ մի քանի օր անց՝ 50 զոհվածի մասին: Վիրավորվել է 70 մարդ: Ընթերցեք նաև. Արյուն և ավազ (վիդեո). Ինչ պատահեց «Վագներ ՄԶԿ»-ին Դեր Զորի մատույցներում: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին |