Մխիթարյան․ Չեմ հասկանում նրանց, ովքեր ասում են՝ Օզիլի հետ չեմ կարող խաղալ![]() 22 փետրվարի 2018 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել հեղինակավոր բրիտանական ESPN պարբերականին, որտեղ խոսել է նոր ակումբում իր հնարավորությունների և իր թիմակից Մեսութ Օզիլի հետ գործակցության մասին: «Որոշ մարդիկ ասում են, որ ես և Օզիլը չենք կարող միասին խաղալ, բայց ես չեմ հասկանում այսպես խոսող մարդկանց: Ես պարզապես հաճույք եմ ստանում Մեսութի հետ խաղալուց, նա հիանալի ֆուտբոլիստ է», - ասել է Մխիթարյանը: 29-ամյա հայ ֆուտբոլիստը նշել է, որ նա ավելի լավ է խաղում Օզիլի կողքին: «Բոլորը գիտեն, թե նա ինչ որակներ ունի: Ինչու՞ ոչ. ամեն ինչ հնարավոր է, ինչու՞ դաշտում չունենալ երկու 10 համար»,- ասել է Մխիթարյանը և հավելել, որ «Արսենալն» ավելի շատ է համապատասխանում իր խաղաոճին, քան «Մանչեսթեր Յունայթեդը»: Photo. Getty Images ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |