ՀՀ ճանապարհները հիմնականում անցանելի են![]() 23 փետրվարի 2018 - 10:22 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 23-ին ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փետրվարի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Սյունիքի մարզի Գորիս քաղաքից դեպի «Զանգեր» տանող ավտոճանապարհին և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է: Նախարարությունը բոլոր վարորդներին հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |