ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մտադիր է այցելել Կոսովո

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը մտադիր է այցելել Կոսովո ընթացիկ տարվա մարտի 14-ին: Այցի ընթացքում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մտադիր է հանդիպել երկրամասի ղեկավարության եւ ՆԱՏՕ-ի 16-հազարանոց համակազմի հրամանատարության հետ, ինչպես նաեւ սերբական փոքրամասնության ներկայացուցիչների հետ, հաղորդում է «Ասոշիեյթիդ պրեսը»:



Հիշեցնենք, որ Կոսովոյի խորհրդարանը վավերացրել է միակողմանիորեն անկախություն հռչակող 2008թ. փետրվարի 17-ի անկախության մասին հռչակագիրը: Կոսովոյի ինքնիշխանությունը ճանաչել են Գերմանիան, Ֆրանսիան, Լատվիան, Էստոնիան, Նորվեգիան, Սլովենիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Լեհաստանը, Ավստրալիան, Աֆղանստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան եւ Ֆինլանդիան: Սերբական երկրամասի անկախության ճանաչմանը դեմ են Ռուսաստանը, Իսպանիան, Ռումինիան եւ Կպրոսը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---