Սերժ Թանկյանը շնորհակալություն է հայտնել Նիդերլանդներին Ցեղասպանությունը ճանաչելու համար24 փետրվարի 2018 - 10:20 AMT PanARMENIAN.Net - System of A Down հանրահայտ ռոք խմբի մեներգիչ և երգերի հեղինակ Սերժ Թանկյանը շնորհակալություն է հայտնել Նիդերլանդներին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: Այդ մասին Թասնկյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում: «Շնորհակալ եմ Նիդերլանդների խորհրդարանին և մեր բոլոր բարեկամներին Նիդերլանդներում դրա համար: Ճշմարտությունը միշտ պետք է հաղթի անկախ աշխարհաքաղաքական պահանջներից և իրական քաղաքականությունից»,-գրել է Թանկյանը: Ըստ նրա, դա ոչ միայն պատմական շտկում է, այլ նաև այն բանի վկայությունը, որ աշխարհը գնալով ավելի է հոգնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից և նրա կողմնակիցներից: Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկու բանաձև: Դրանք համահեղինակել է «Քրիստոնեական միության» պատգամավոր Ջոել Ուորդեվինդը։ Բանաձևերն ընդունվել են ձայների բացարձակ մեծամասնությամբ: Առաջին բանաձևը ճանաչում է Հայոց ցեղասպանության իրականացման փաստը։ Երկրորդում նշվում է, որ Նիդերլանդների որևէ նախարար կամ պետքարտուղարը պետք է ներկա գտնվի Երևանում ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներին ապրիլին։ Ընթերցեք նաև.Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է Նիդերլանդների խորհրդարանի՝ Ցեղասպանության մասին բանաձևերի ընդունումը Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |