ԱՄՆ Պետդեպարտամենտ. Մոտ ապագայում Ղարաբաղի հակամարտության կարգավորում չի սպասվում13 մարտի 2008 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Մոտ ապագայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորում չի սպասվում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը: Նրա խոսքերով, երկու հակամարտող երկրներում էլ խնդիրներ կան: «Մենք ձգտում ենք, որպեսզի երկու կողմերն էլ իրենց պատասխանատու կերպով դրսեւորեն ինչպես հրապարակային հայտարարություններում, այնպես էլ ներքին քաղաքականությունում»,- ասել է նա:Ռայսը նաեւ ընդգծել է, որ Արտակարգ դրությունը Հայաստանում ստիպել է կասեցնել որոշ ծրագրերը, քանի որ, արտակարգ դրության պայմաններում ԱՄՆ-ն չի կարող իրագործել այդ ծրագրերը: Ելույթ ունենալով Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Հատկացումների կոմիտեում կայացած լսումների ժամանակ` Ռայսը նաեւ նշել է, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի իրականացումը Հայաստանում կարող է տուժել արտակարգ դրության պատճառով: Իր հերթին, կոնգրեսական Ադամ Շիֆը հիշեցրել է, որ ԱՄՆ վարչակազմի առաջարկությունը, որում խախտվում է Հայաստանին եւ Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրման հավասարությունը, ներկայացվել է մինչեւ Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելը: «Եւ դա այն դեպքում, երբ Ադրբեջանի նախագահն ու այդ երկրի այլ բարձրաստիճան այրերը վերջին մի քանի ամիսներին առանձնանում են իրենց ռազմատենչ հայտարարություններով»,- նշել է կոնգրեսականները: ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի համանախագահ Ջո Նոլենբերգը նկատել է, որ ահաբեկչության դեմ պայքարի համար օգտագործելու փոխարեն, Ադրբեջանը օգնությունը ուղում է տարածաշրջանում պատերազմի հրահրմանը, հաղորդում է Reuters-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |