Տիրոջ դամբարանի տաճարը փակվել է. Եկեղեցիները բողոքում են հարկման որոշման դեմ![]() 26 փետրվարի 2018 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 26-ին Երուսաղեմի երեք իրավատեր՝ հայ, հույն և կաթոլիկ եկեղեցիները, ի նշան քաղաքային իշխանությունների՝ քրիստոնեական եկեղեցիներից անշարժ գույքի դիմաց հարկեր վճարելու պահանջի դեմ բողոքի, ուխտավորների և զբոսաշրջիկների համար փակել են Տիրոջ դամբարանի տաճարը: Այս մասին հայտնում է RFE/RL-ը: Տիրոջ դամբարանի տաճարը քրիստոնեության գլխավոր սրբավայրերից մեկն է, որը գտնվում է Հիսուսի մահապատժի ենթարկվելու, թաղվելու և հարություն առնելու վայրում: Երուսաղեմի քաղաքապետ Նիր Բարքաթը հայտարարել է, որ մտադիր են $186 մլն բռնագանձել քաղաքում տեղակայված քրիստոնեական եկեղեցիներից՝ որպես դրանց անշարժ գույքի հարկ: «Եկեղեցիներին պատկանող առևտրային տարածքների պարտքերը գերազանցում են 650 միլիոն շեկելը (մոտ $186 մլն – խմբ.): Սրանք երկրպագության տաճարներ չեն», -ասել է Երուսաղեմի քաղաքագլուխը՝ մատնանշելով եկեղեցիներին պատկանող հյուրանոցները, ձեռնարկատիրությունները և այլն: Երուսաղեմի երեք իրավատեր եկեղեցիները գույքահարկից ազատված են եղել դարեր շարունակ: Photo. THOMAS COEX/AFP/GETTY IMAGES ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |