2018-ի մայիսից Վրաստանում կարգելեն ծխել հանրային վայրերում27 փետրվարի 2018 - 10:38 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում կարգելեն ծխել հասարակական վայրերում: Վրաստանի խորհրդարանը հաստատել է հակածխախոտային օրենսդրությունը դեռևս 2017-ի մայիսին, սակայն օրենքն ուժի մեջ կմտնի 2018-ի մայիսի 1-ին: Ըստ փոփոխությունների, երկրում կարգելվի ծխել հասարակական վայրերում՝ բարերում, ռեստորաններում, հյուրանոցներում, սրճարաններում և ցանկացած այլ փակ տարածքում: Բացառություն կարվի միայն բարերի և ռեստորանների բաց պատշգամբների համար: Ըստ փորձագետների, նման խիստ հակածխախոտային օրենք ընդունելով՝ Վրաստանը ձգտում է հասնել եվրոպական չափանիշներին: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր «Ծխախոտի վերահսկման ալյանս» ՈԿԿ ղեկավար Գեորգի Բախտուրիձեն, Վրաստանում ծխում է յուրաքանչյուր երրորդը, իսկ ամեն տարի ծխախոտի օգտագործումից երկրում 11.000 մարդ է մահանում, որոնցից 300-ը՝ երեխա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |