Հայերը բողոքի ակցիա են անցկացրել Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան մոտ![]() 27 փետրվարի 2018 - 11:27 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչները Սումգաիթյան ջարդերի 30-ամյակի կապակցությամբ բողոքի ցույց էին կազմակերպել Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան մոտ: Այդ մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն (ANCA) իր ֆեյսբուքյան էջում: «Ակցիան անցել է StopAliyev նշանաբանով: Բողոքի ցույցի մասնակիցները պաստառներ էին պարզել StopAliyev, «Սումգայիթ 30» և «Արցախը Հայաստան է» կարգախոսներով»,-ասվում է գրառման մեջ: Բողոքի ցույցի ավարտին Վաշինգտոնի Սուրբ Խաչ եկեղեցու քահանա Սարգիս Ակտավուկյանը աղոթել է Սումգայիթում և Ադրբեջանի մյուս քաղաքներում հայ բնակչության ջարդերի հետևանքով զոհված անմեղ զոհերի համար: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |