ԱՄՆ մասնագետներն ուռուցքների մետաստազների դեմ պայքարելու միջոց են գտել![]() 27 փետրվարի 2018 - 13:27 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կալիֆորնիայի համալսարանի գիտնականներն ուռուցքների մետաստազների դեմ պայքարի արդյունավետ միջոց են գտել: Նրանք քաղցկեղի մետաստազների դեմ պայքարող պակլիտակսելա դեղամիջոցն ուռուցքին հասցնելու նոր միջոց են մշակել: Գիտնականները միացությունը համադրել են 123B9 մոլեկուլի հետ, որը թիրախավորում է մետաստազների առաջացմանը նպաստող EphA2 օնկոգենը: Ինչպես գրում է Lenta.ru-ն MedicalXpress-ի վրա հղումով, ըստ գիտնականների, դեղամիջոցի հետ կապակցվված EphA2-ը դեղամիջոցը հասցնում է չարորակ բջիջներին՝ կասեցնելով դրանց տարածումը: Դա իր հերթին նվազեցնում է դեֆեկտիվ բջիջների քանակը, որոնք շրջանառվում են մարդու արյունատար համակարգում: Կրծքագեղձի քաղցկեղից տառապող մկների վրա անցկացված փորձերը ցույց են տվել, որ կոմբինացված դեղամիջոց ստացող կրծողների մոտ թոքերում մետաստազներ չեն առաջանում, ի տարբերություն այն կենդանիների, որոնց միայն պակլիտակսել էին տալիս: Ուռուցքային մետաստազները չարորակ նորագոյացություններից տառապող հիվանդների մահացության հիմնական պատճառն են: Մինչ օրս քաղցկեղի երկրորդական օջախների առաջացման դեմ պայքարի արդյունավետ թերապիա գոյություն չուներ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |