Լեւոն Տեր-Պետրոսյան. Հայաստանի իշխանությունները շահագրգռված չեն մարտի 1-ի իրադարձությունների համապարփակ հետաքննությամբ14 մարտի 2008 - 14:08 AMT PanARMENIAN.Net - Մարտի 13-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպումներ է ունեցել Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի, իսկ այնուհետեւ` ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսի հետ: Հանդիպումների ընթացքում Լեւոն Տերետրոսյանը նշել է, որ իշխանությունները շահագրգռված չեն մարտի 1-ի իրադարձությունների համապարփակ հետաքննությամբ եւ կարեւորել է այդ իրադարձությունների վերաբերյալ միջազգային անկախ հետաքննության անցկացումը, որը ներառված է նաեւ ԵՄ Նախագահության կողմից արված առաջարկում: Առաջին նախագահը նաեւ տեղեկացրել է, որ առ այսօր շարունակվում են իր կողմնակիցների ձերբակալությունները, որոնցից մի քանիսի նկատմամբ իրավապահ հաստատություններում կիրառվում են բռնություններ եւ նրանց է հանձնել համապատասխան տեղեկանքներ, ինչպես ձերբակալված, այնպես էլ բռնության ենթարկված անձանց վերաբերյալ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |