Նովոկուզնեցկում վանդալները «սխալ հուշարձան» են պղծել. Հրեաներին շփոթել են հայերի հետ27 փետրվարի 2018 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Նովոկուզնեցկում վանդալները պղծել են հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանը: Անհայտները պատվանդանին գերմանական կեռախաչ (սվաստիկա) են պատկերել: Հաշվի առնելով, որ գրված ուղերձները հասցեագրված էին հրեաներին, պարզ է դառնում, որ նրանք ուղղակի շփոթել են հուշարձանները: Հավանաբար, հուշարձանին պատկերված հայկական այբուբենը շփոթել են հրեաների այբուբենի հետ, գրում է City-n.ru-ն: Հուշարձանը բաց գիրք է իրենից ներկայացնում, որի էջերին փորագրված են հայկական և ռուսական այբուբենները: Հուշարձանը տեղադրվել է մոտ 10 տարի առաջ՝ 2008-ի սեպտեմբերին: Այդ նվերը քաղաքին էր նվիրել «Կուզբասի հայերի միության» հիմնադրամի հանգուցյալ նախագահ Սարիկ Աբրահամյանը: Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |