Հայաստանի վարչապետ. Ես երբեք դեմ չեմ եղել քաղաքական երկխոսությանը14 մարտի 2008 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ երբեք դեմ չի եղել քաղաքական երկխոսությանը: «Սակայն եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը շարունակի պնդել թե նախագահական ընտրությունների ժամանակ իր օգտին է քվեարկել բնակչության 65 տոկոսը, չհարգի Սահմանադրական դատարանի որոշումը, ինձ բանդիտ անվանի, ապա ոչ մի երկխոսության մասին խոսք լինել չի կարող: Նա պետք է փոխի իր դիրքորոշումը, այդ դեպքում ես կփոխեմ նաեւ իմը»,-հայտարարել է Ս.Սարգսյանը` պատասխանելով Հայաստանի բնակչության հարցերին: Ինչ վերաբերում է նրան, որ ղեկավար կառույցների որոշ ներկայացուցիչներ սատարեցին ընդդիմությանը, ՀՀ վարչապետը, մասնավորապես, ափսոսանք է հայտնել, որ պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը ներքաշվել է քաղաքականության մեջ: «Նա իմ մարտական ընկերն է, ես մարտնչել եմ նրա կնոջ հետ միասին, սակայն ես երբեք չեմ փորձել ներքաշել նրան քաղաքական գործընթացների մեջ: Եվ այնուամենայնիվ Մանվել Գրիգորյանն ինքը ներքաշվեց քաղաքական գործընթացների մեջ եւ փորձեց չենթարկվել գերագույն հրամանատարին: Հարկավոր է պարզել կատարվածի բոլոր հանգամանքները»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |