«Աէրոֆլոտ օփեն». Հայաստանցի շախմատիստները մրցանակային տեղեր չեն զբաղեցրել![]() 1 մարտի 2018 - 10:28 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում ավարտվել է «Աէրոֆլոտ օփեն» շախմատային փառատոնը, որի գլխավոր A մրցաշարում գրոսմայստերներ Տիգրան Պետրոսյանը և Գաբրիել Սարգսյանը, 9 հնարավորից վաստակելով 6-ական միավոր, համապատասխանաբար, զբաղեցրին 5-րդ եւ 8-րդ տեղերը: Հայաստանի մյուս ներկայացուցիչների արդյունքները. Արամ Հակոբյան՝ 5 միավոր (21-րդ տեղ), Մանուել Պետրոսյան՝ 4 (56), Հայկ Մարտիրոսյան, Արման Միքայելյան, Շանթ Սարգսյան՝ 3.5-ական (75, 79, 83): Մրցանակային եռյակը կազմեցին՝ Վլադիսլավ Կովալյով (Բելառուս)՝ 7.5 միավոր, Սեթհուրաման (Հնդկաստան), Դմիտրի Գորդիևսկի (ՌԴ)՝ 6.5-ական, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: B մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունք ցուցադրել է Տիգրան Քոթանջյանը՝ 6.5 միավոր (4-րդ տեղ), C մրցաշարում՝ Մարկ Բասենցյանը՝ 7 (4-րդ): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |