Հունվարին 2,3 անգամ ավելի շատ հագուստ է արտահանվել![]() 1 մարտի 2018 - 10:59 AMT PanARMENIAN.Net - 2018 թվականի հունվարին Հայաստանում աճել է մանածագործական և հագուստի արտադրությունը: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա մեկ ամսում արտադրվել է 0,6 տոննա գորգ և գորգեղեն, ինչը 50%-ով ավելի է 2017 թվականի հունվար ամսվա ցուցանիշից: Հաշվետու ժամանակահատվածում 7,5 անգամ աճել է գուլպեղենի արտադրությունը, 3 անգամ՝ անկողնային սպիտակեղենի, 4,8 անգամ բաճկոնների արտադրությունը: Ընթացիկ տարվա մեկ ամսում 20%-ով աճել է նաև տրիկոտաժեղենի արտադրությունը: 2.3 անգամ աճել է նաև նշված արտադրատեսակների արտահանումը: Հունվարին ՀՀ-ից արտահանվել է $14,5 մլն-ի մանածագործական իր՝ 2017 թվականի նույն ժամանակահատվածի $6,3 մլն-ի համեմատ: 2018 թվականի հունվարին 2017 թվականին նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի արտահանումն աճել է 45,2%-ով՝ կազմելով $176,7 մլն: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |