Նեյմարին կվիրահատեն![]() 1 մարտի 2018 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիական Պարի Սեն Ժերմենի բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարը մի քանի օրից կվիրահատվի: Այդ մասին հայտնել է ֆրանսիական թիմի մամուլի ծառայությունը: Հայտնի չէ, թե երբ ֆուտբոլիստը կկարողանա վերսկսել մարզումները, գրում է Euronews-ը: Ավելի վաղ ՊՍԺ-ն հավաստիացնում էր, որ ֆուտբոլիստին վիրահատական միջամտություն չի պահանջվի: Մարզիկը ոտքի վասվածքը ստացել էր Ֆրանսիայի առաջնության «Մարսելի» դեմ խաղում: Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել 2017-ի ամռանը «Բարսելոնայից» ռեկորդային 222 մլն եվրոյի դիմաց: 2018-ին 26-ամյա ֆուտբոլիստը ֆրանսիական ակումբի կազմում 29 խաղի է մասնակցել՝ դառնալով 29 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ:վ Հղումներ թեմայով. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |