Մեդվեդևան կմասնակցի գեղասահքի աշխարհի առաջնությանը![]() 1 մարտի 2018 - 13:59 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Գորշկովը հրապարակել է ՌԴ հավաքականի կազմը, որը մասնակցելու է Միլանում կայանալիք աշխարհի առաջնությանը: Կանանց մենասահքում ՌԴ-ն կներկայացնի նաև Ռուսաստանը ներկայացնող գեղասահքի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիադայի արծաթե մրցանակակիր Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան): Եվգենիա Մեդվեդևան Փհենչհանում 2 արծաթե մեդալ է նվաճել՝ անձնական և թիմային մրցումներում: Գեղասահքի աշխարհի առաջնությունը կանցկացվի մարտի 19-25-ը և պաշտոնապես կեզրափակի օլիմպիական մարզաշրջանը: Մեդվեդևայից բացի մենասահքում հանդես կգան նաև Ալինա Զագիտովան և Մարիա Սոտսկովան: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մեդվեդևան (Բաբասյան) գլխավորել է «Մեդիալոգիայի» վարկանիշը որպես ռուսական ԶԼՄ-ներում Փհենչհանի Օլիմպիադայի ամենահիշատակվող մասնակից: Փետրվարի 23-ին Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) նվաճել է Փհենչհանում ընթացող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալը: Առաջին տեղում նույնպես ՌԴ-ն ներկայացնող 15-ամյա Ալինա Զագիտովան է:Ազատ ծրագրում գեղասահորդուհիները հավաքել են 156,65 միավոր յուրաքանչյուրը, սակայն 2 ծրագրի միավորների հանրագումարով առաջինը Զագիտովան էր: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |