Լոս Անջելեսի ոստիկանությունը սպանել է ինքնասպանություն գործել ցանկացող հային 1 մարտի 2018 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Լոս Անջելեսի ոստիկանությունը կրակելով սպանել է ինքնասպանություն գործել ցանկացող հային: Այս մասին հայտնում է ամերիկյան Daily News կայքը: Դեպքը տեղի է ունեցել Լոս Անջելեսի Քեսթեր պողոտայում փետրվարի 27-ին՝ տեղական ժամանակով առավոտյան 8:45-ի սահմաններում: 22-ամյա Օրբել Նազարյանսը զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ իր մոտ կա ատրճանակ և դանակ: Ըստ ոստիկանության, նա ինքնասպանության գործելու մտադրություն է ունեցել: Դեպքի վայր ժամանած ոստիկանները փորձել են զինաթափել նրան, սակայն վերջինս դիմադրություն է ցույց տվել և ցանկացել հարձակվել ոստիկանների վրա: Ոստիկանները կրակ են բացել, ինչի հետևանքով Նազարյանսը տեղում մահացել է: Ըստ ոստիկանության, Նազարյանսը նախկինում հոգեբուժարանում 72-ժամյա հսկողության տակ է եղել: Photo. Hans Gutknecht, Los Angeles Daily News/SCNG Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան. ՌԴ նախագահի երդմնակալությանը մասնակցելու հրավեր, կարծես, չեմ ստացել Նա նաև ասել է, որ տարօրինակ կլիներ, եթե ՀՀ ղեկավարն ամեն տարի մասնակցեր մայիսի 9-ի շքերթին ՀՀ լեռնային մարզերում մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ է սպասվում Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ Թաթոյանը միացել է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը Նա նշել է, որ իրականացվող սահմանազատումը միջազգային որևէ պահանջի չի համապատասխանում IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին. «Քո կողքին» Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավելի երեխա |