Արմեն Սարգսյանն ընտրվել է ՀՀ 4-րդ նախագահ

Արմեն Սարգսյանն ընտրվել է ՀՀ 4-րդ նախագահ

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը Հայաստանի չորրորդ նախագահ է ընտրել Արմեն Սարգսյանին:

Հանրապետության նախագահի ընտրության քվեարկության արդյունքներն ամփոփել է ՀՀ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը: 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 101-ը, անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ, 90 պատգամավոր կողմ է քվեարկել, իսկ 10-ը՝ դեմ:

Խորհրդարանի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների 65 պատգամավորների գրավոր դիմումով նա նախագահի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն էր։

2018 թվականի փետրվարի 28-ին` ժամը 18:00-ին, լրացել էր Հանրապետության նախագահի առաջադրման ժամկետը:

Հունվարի 19-ին ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը իշխող Հանրապետական կուսակցության ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու էր առաջադրել Արմեն Սարգսյանին։

Նա ծնվել է 1953 թվականի հունիսի 23-ին՝ Երևանում: Ավարտել է ԵՊՀ տեսական ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետը: Արդեն 23 տարեկանում դարձել է ԵՊՀ-ում ֆիզիկայի դասախոս, հիմնադրել տեսական ֆիզիկայի կոմպլեքս համակարգերի համակարգչային մոդելավորման բաժինը: Սարգսյանը ղեկավարում էր ՀՀ դիվանագիտական առաքելությունը մինչև 1995 թվականը։ Հետագայում ևս երկու անգամ՝ 1998-2000 և 2013-ից առ այսօր, վերանշանակվել է այդ պաշտոնում: 1995-1996–ին Եվրոպական միությունում ղեկավարել է Հայաստանի առաքելությունը:

1996 թվականի նոյեմբերի 1-ին Արմեն Սարգսյանը դարձել է Հայաստանի 5-րդ վարչապետը, սակայն, պաշտոնավարելով ընդամենը 4 ամիս, 1997 թվականի փետրվարի 28-ին հեռացել է:

Ընթերցեք նաև.Tetris, նավթ և Ամուլսար. Ինչով է հայտնի ՀՀ ամենահավանական 4-րդ նախագահը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---