Երևանը՝ միայնակ ուղևորությունների համար նախընտրելի քաղաքների 7-յակում![]() 2 մարտի 2018 - 12:57 AMT PanARMENIAN.Net - 3-7 օր տևողությամբ միայնակ ուղևորությունը նորաձև թրենդ է, որը գալիս է փոխարինելու բազմամարդ ուրախ ճամփորդություններին: Այդ մասին ասվում է Teleprogramma.pro-ում հրապարակված Յուլիա Գոնչարովայի հոդվածում, որտեղ նա այդպիսի ուղևորությունների համար 7 նախընտրելի վայր է նշում: Ինչպես ասվում է հոդվածում, միայնակ կարելի է մեկնել ուղղակի զբոսնելու, կամ թեմատիկ ուղևորություն ձեռնարկել՝ օրինակ, «իտալական ուտեստների շրջագայություն» կամ «ուղևորություն Հունաստանի լավագույն սրճարաններով»: Իսկ երբեմն այդպիսի ուղևորությունը հարկավոր է խճճված իրավիճակից ելք գտնելու համար: Որպես այդպիսի ճամփորդության գերազանց տարբերակներ հեղինակն առաջարկում է Պրահան, Մարսելը, Իսրայելը, Նյու Յորքը, Բարսելոնան, Երևանն ու Ստամբուլը: Անդրադառնալով Հայաստանի մայրաքաղաքին՝ հեղինակը գրում է. «Եթե ցանկանում եք, որ ձեզ, միայնակ ճամփորդին, ընդունեն հարազատի պես, համեղ կերակրեն, հաճոյախոսություններով շրջապատեն և ամեն ինչով օգնեն՝ մեկնեք Երևան»: Նշվում է, որ Հայաստան մեկնելու համար վիզա հարկավոր չէ: «Մոսկվայից ընդամենը 2 ժամ և ահա դուք գեղեցիկ, կանաչ (եթե խորը ձմեռ չէ) և բարի Երևանում եք: Հանգստանալն այստեղ շատ հաճելի է և մատչելի: Իսկ ինչպե՛ս են կերկարում Հայաստանում՝ ճաշը տեղական գինիով և հայտնի կոնյակով ընդամենը 500 ռուբլի կարժենա, իսկ ավազի վրա եփած հոյակապ սուրճը՝ մոտ 30 ռուբլի: Մի խոսքով, արժե Երևանում միայնակ թափառել փոքր ընտանեկան ռեստորանների և սրճարանների միջև: Սակայն մի բայց կա՝ հազիվ թե ստացվի իսկապես միայնակ զգալ, ուր էլ գնաք, ձեր մասին հոգ կտանեն հարազատի պես»,-ասվում է հոդվածում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |