Նիկողայոս Նիկողոսյանի անհատական ցուցահանդեսը՝ Տրետյակովյան պատկերասրահում![]() 2 մարտի 2018 - 14:57 AMT PanARMENIAN.Net - ՌԴ պետական Տրետյակովյան պատկերասրահում մարտի 2-ին բացվել է հայազգի քանդակագործ, գեղանկարիչ և գծանկարիչ Նիկողայոս Նիկողոսյանի անհատական ցուցահանդեսը, ասվում է պատկերասրահի կայքում: «Հեռացող դասական արվեստը» խորագրով ցուցահանդեսը նվիրված է վարպետի 100-ամյակին: Ցուցահանդեսում ներկայացված է 137 ստեղծագործություն, այդ թվում 12 քանդակ Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուից, ինչպես նաև 68 գեղանկար, 8 գծանկար և 49 քանդակ Նիկո պատկերասրահից: Իր ամբողջ ստեղծագործական կյանքում Նիկողոսյանը մշտապես դիմանկարներ է նկարել՝ դա սեփական ներաշխարհը ճանաչելու յուրօրինակ ձև է: Ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 22-ը: Նիկողայոս Նիկողոսյանը ծնվել է 1918-ի դեկտեմբերի 2-ին , Մեծ Շահրիար գյուղում (այժմ՝ գյուղ Նալբանդյան՝ ՀՀ Արմավիրի մարզում): 1944-ից նա բնակվում և ստեղծագործում է Մոսկվայում: Նա ՀԽՍՀ վաստակավոր (1965), ՌԴ վաստակավոր նկարիչ (1970) է, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1977), ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1982): Նիկողոսյանի մոնումենտալ և մոնումենտալ-դեկորատիվ քանդակներից են. ը Երևանում, Ավետիք Իսահակյանի հուշարձանը Գյումրիում, Եղիշե Չարենցի հուշարձանը Երևանում: Նիկողոսյանն արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի, Հայ եկեղեցու Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ շքանշանի, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի: Նիկողոսյանը Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի անդամ է։ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |