ՀՀ ԱԳՆ. Ղարաբաղի հարցով բանաձեւը Ադրբեջանի փորձն է` ապատեղեկացնել ՄԱԿ-ի երկրներին15 մարտի 2008 - 13:33 AMT PanARMENIAN.Net - «Ես հուսով եմ, որ Ադրբեջանը հստակ գնահատական ստացավ միջազգային հանրությունից: Համանախագահների առաջնորդությամբ ՄԱԿ-ի անդամ երկրների մեծամասնությունը մերժեց միակողմանի մոտեցումը»,- հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը` մեկնաբանելով ՄԱԿ-ում անցած քվեարկությունը Ադրբեջանի կողմից առաջարկված «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւի շուրջ:Նախարար Օսկանյանը բանաձեւը բնութագրեց որպես երկերեսանի. «Մի կողմից այն փորձում է ապատեղեկացնել, քանզի ներառում է ԵԱՀԿ Մինսկի գործընթացին սատարող դրույթ: Մյուս կողմից Ադրբեջանը ցուցադրաբար հեգնեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշումը: Համանախագահները հստակ հայտարարեցին, որ չեն սատարելու բանաձեւի նախագիծը, եւ փաստորեն, դեմ քվեարկեցին»: «Մեզ հիմա հետաքրքիր են Ադրբեջանի հաջորդ քայլերը», - ասաց նա: «Մենք ուզում ենք պարզել` արդյոք այս բանաձեւի նպատակն էր կազմաքանդել բանակցային գործընթացը, թե այժմ միջազգային հանրության գնահատականը ստանալուց հետո նրանք կվերադառնան բանակցությունների սեղանի շուրջ` աշխատելու փոխզիջումների վրա հիմնված կայուն կարգավորում գտնելու համար»: Այս շաբաթվա սկզբին մամուլի ասուլիսի ընթացքում նախարար Օսկանյանը հայտարարեց, որ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստ է հանդիպել Ադրբեջանի նախագահին առաջին իսկ հնարավորության դեպքում, իհարկե, եթե նման առաջարկություն լինի համանախագահներից, եւ Ադրբեջանը տա իր համաձայնությունը: «Նման հնարավորություն կա», - ասաց նախարար Օսկանյանը: «Գնդակը Ադրբեջանի խաղադաշտում է»: «Մերժելով Ադրբեջանի ներկայացրած բանաձեւը` միջազգային հանրությունը հաստատեց իր հավանությունը այսօր բանակցությունների սեղանին առկա փաստաթղթի վերաբերյալ, որը հաջող կերպով միաբանում է առաջին հայացքից իրարամերժ թվացող Հելսինկիի Եզրափակիչ ակտի երկու` ազգերի ազատ ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքները», - պարզաբանեց Հայաստանի ԱԳ նախարարը: «Այս փաստաթուղթը հայերի եւ ադրբեջանցիների համար առաջ շարժվելու ունիկալ հնարավորություն է ընձեռում: Սա հենց այն է, ինչը ԼՂ հիմնախնդիրը տարբերակում է մեր տարածաշրջանում եւ Եվրոպայում առկա մյուս բոլոր հակամարտություններից եւ այն յուրահատուկ է դարձնում ոչ միայն իրավական եւ պատմական տեսանկյունից, այլեւ բանակցային նորարար մոտեցմամբ, որի նպատակն է գտնել իրատեսական հանգուցալուծում»: Հիշեցնենք, որ մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան քվեարկեց Ադրբեջանի ներկայացրած մի բանաձեւի վերաբերյալ, որի նպատակն էր միջազգային աջակցություն ապահովել ԼՂ հիմնախնդրին վերաբերող ադրբեջանական մեկնաբանություններին: ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները` ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Ռուսաստանը, ինչպես նաեւ Հայաստանը եւ մի քանի այլ երկրներ դեմ քվեարկեցին այդ բանաձեւի նախագծին: Մոտ 150 երկիր ձեռնպահ մնաց կամ չմասնակցեց քվեարկությանը, եւ միայն 39 երկիր աջակցեց բանաձեւին: Այդ երկրները կամ ՎՈւԱՄ, կամ էլ Իսլամական Կոնֆերանս կազմակերպության անդամ երկրներն են: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |