ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ. Ադրբեջանական բանաձեւը կխաթարի Ղարաբաղի խաղաղ գործընթացը15 մարտի 2008 - 13:53 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բանաձեւը, որում պահանջվում է անհապաղ դուրս հանել հայկական ուժերը «Ադրբեջանի օկուպացված տարածքներից», որն ընդունվել է ուրբաթ օրը, կվնասի խաղաղ գործընթացին: Այդ մասին Գլխավոր վեհաժողովի ամբիոնից հայտարարել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը: «Հավասարակշռված եւ պատասխանատու միջնորդները այս հակամարտությունում գտել են, որ այդ բանաձեւը չի աջակցում խաղաղ բանակցություններին: Հայաստանը գիտի, որ դա կվնասի խաղաղ գործընթացին»,- հայտարարել է Մարտիրոսյանը քվեարկությունից առաջ: Հայաստանի մշտական ներկայացուցիչը Բաքվի կողմից ներկայացված փաստաթուղթը, որը, ըստ նրա, հակասում է միջազգային նորմերին, գնահատել է որպես Ադրբեջանի կողմից բանակցային գործընթացի սաբոտաժի փորձ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:Հիշեցնենք, որ մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան քվեարկեց Ադրբեջանի ներկայացրած մի բանաձեւի վերաբերյալ, որի նպատակն էր միջազգային աջակցություն ապահովել ԼՂ հիմնախնդրին վերաբերող ադրբեջանական մեկնաբանություններին: ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները` ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Ռուսաստանը, ինչպես նաեւ Հայաստանը եւ մի քանի այլ երկրներ դեմ քվեարկեցին այդ բանաձեւի նախագծին: Մոտ 150 երկիր ձեռնպահ մնաց կամ չմասնակցեց քվեարկությանը, եւ միայն 39 երկիր աջակցեց բանաձեւին: Այդ երկրները կամ ՎՈւԱՄ, կամ էլ Իսլամական Կոնֆերանս կազմակերպության անդամ երկրներն են: Գլխավոր վեհաժողովի բանաձեւերը անպայման կատարման ուժ չունեն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |