Միջազգային 3 ընկերություն Հայաստանում կզարգացնի բիոտեխնոլոգիական ոլորտը![]() 5 մարտի 2018 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի զարգացման հիմնադրամի Հետսպասարկման շահառու FMD K&L Europe ընկերությունը Հայաստանում բիոտեխնոլոգիաների ոլորտի խթանման նպատակով փոխըմբռնման հուշագիր է ստորագրել շվեյցարական Sylex և Clinerion ընկերությունների հետ։ Մասնավորապես ընկերությունները համագործակցելու են՝ Հայաստանում բիոտեխնոլոգիաների և կլինիկական հետազոտությունների բնագավառում ներդրումները խթանելու, միջազգային առաջատար փորձը ներդրնելու գործում։ «Գործընկերների առաջադեմ տեխնոլոգիաները, մասնագիտական փորձը և մեր կարողությունները վստահություն են ներշնչում, որ այս նախաձեռնությունը նոր հնարավորություններ կբացի ոլորտի զարգացման համար»,- նշել է FMD K&L Europe ընկերության տնօրեն Կիրիտ Վելանին, հայտնում է Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունը։ «Օտարերկրյա ներդրումներով գործող ընկերության գնահատականը Հայաստանի ներդրումային դաշտին լավագույնս արտահայտվում է նրանց կողմից այլ օտարերկրյա ընկերություններ Հայաստան բերելով, որի շատ լավ օրինակ է այս եռակողմ ծրագիրը»,- նշել է ՀԶՀ Հետսպասարկման թիմի ղեկավար Հայկ Միրզոյանը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |