Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Սինգապուրի, Հվ. Կորեայի քաղաքացիներն առանց վիզա ՀՀ կայցելեն![]() 5 մարտի 2018 - 11:53 AMT PanARMENIAN.Net - Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Սինգապուրի, Հարավային Կորեայի քաղաքացիները կկարողանան Հայաստան այցելել առանց մուտքի արտոնագրի: Համապատասխան որոշման նախագիծը ընդգրկված է կառավարության մարտի 6-ի նիստի օրակարգում: Որոշման ընդունումը թույլ կտա վերոհիշյալ պետությունների քաղաքացիներին այցելել և մնալ Հայաստանի տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նշված երկրների քաղաքացիներին ՀՀ մուտքի արտոնագրի պահանջի միակողմանի չեղարկումը առավել նպաստավոր պայմաններ կստեղծի երկկողմ տնտեսական կապերի զարգացման, ինչպես նաև զբոսաշրջության խթանման համար: Նշվում է նաև, որ Հայաստանն այս երկրները դիտարկում է որպես Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հեռանկարային գործընկերներ: Նախագիծը մշակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |