Կիմ Չեն Ինը Հարավային Կորեայի հետ «միավորման» մասին է խոսել![]() 6 մարտի 2018 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինն առաջին հանդիպումն է ունեցել Հարավային Կորեայի ներկայացուցիչների հետ, որոնք Փհենյան են ժամանել երկօրյա այցով: Հյուսիսային Կորեայի նախագահը հայտարարել է, թե «մեկնարկում է հայրենիքի միավորման նոր պատմությունը» և հանդես է եկել երկրների միջև հարաբերությունների մեղմացման օգտին: Հարավկորեական պատվիրակությունը Հետախուզության ազգային կենտրոնի ղեկավար և նախագահի խորհրդականի ղեկավարությամբ Կիմ Չեն Ինին նամակ է վերել Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժեն Ինից: Կողմերը կարծիքներ են փոխանակել երկկողմ երկխոսության ակտիվացման վերաբերյալ, գրում է TJ-ն: Հարավային կամ Հյուսիսային Կորեայի ԶԼՄ-ները հանդիպման մանրամասներ չեն ներկայացնում, չեն նշվում նաև քննարկման առարկա կոնկրետ թեմաները: Հայտնի է միայն, որ հարավկորեական պատվիրակությունը ժամանել է ռազմական լարվածության նվազեցման նպատակով, այդ թվում ԱՄՆ հանդեպ: Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև հարաբերությունների որոշակի մեղմացում նկատվեց ձմեռային Օլիմպիադայից առաջ, որին առաջին անգամ մի քանի հյուսիսկորեացի մարզիկ մասնակցեց: Photo. KCNA/via Reuters ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |