Գործարար Ղազարյանը կղեկավարի Մոսկվայի անշարժ գույքի խոշորագույն ընկերություններից մեկը

Գործարար Ղազարյանը կղեկավարի Մոսկվայի անշարժ գույքի խոշորագույն ընկերություններից մեկը

PanARMENIAN.Net - Ձեռներեց Բագրատ Ղազարյանը կստանձնի Մոսկվայում գրասենյակների անշարժ գույքի խոշորագույն սեփականատեր՝ O1 Properties Management Ltd ընկերության ղեկավարումը՝ զբաղեցնելով վարչության նախագահի պաշտոնը:

Laysa Group-ը գնել է միլիարդատեր Բորիս Մինցի O1 Group դեվելոփերական բիզնեսը: Գործարքը փակված կհամարվի Հակամենաշնորհային դաշնային ծառայության թույլտվությունից հետո:

Մինչ այժմ այդ պաշտոնը զբաղեցնում էր հայտնի ֆինանսիստ Դմիտրի Մինցը (Բորիս Մինցի որդին), գործարքը ավարտին հասցնելուց հետո Մինցը կմնա որպես ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, գրում է fomag.ru-ն ընկերության մամուլի ծառայության վրա հղումով:

Գործարքի գումարը չի հրապարակվում:

Բագրատ Ղազարյանը մինչ օրս «Տրանսինժինիրինգ» ընկերության գլխավոր տնօրենն է: Ղազարյանը հայտնի է նաև որպես բարերար:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---