Հռոմում մետրոյի կառուցման ժամանակ II դարի առանձնատուն են գտել (վիդեո) 6 մարտի 2018 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Հռոմում մետրոյի կայարանի կառուցման ընթացքում հնագետները II դարի առանձնատուն են գտել: Հետազոտողները կարծում են, որ տունը պատկանել է կայսր Ադրիանի գեներալներից մեկին: «Ամբա Արադամ» կայարանում, 12 մ խորությամբ հնագետները հայտնաբերել են զորավարի առանձատունը: Տան մակերեսը մոտ 300 քմ է, այն ունեցել է 14 սենյակ: Հատակը սալապատված է սև-սպիտակ խճանկարով, պատերը զարդարված են որմնանկարներով ու մարմարե սալիկներով: Սենյակները տեղակայված են քառակուսի ատրիումի շուրջ, որի կենտրոնում հնագետները շատրվանի մնացորդներ են պեղել, գրում է N+1-ը Ansa թերթի վրա հղումով: Հայտնաբերվել են նաև մի շինության փլատակներ, որը ծառայել է որպես սառնարան-պահեստ: Այդ են վկայում մեկուսացնող խողովակներն և ջրի պահեստարանները: Հայտնաբերվել են նաև շինարարական գործիքներ, ոսկե մատանիներ և հմայիլներ: Առանձնատունն ու պահեստը, հավանաբար, քանդվել էն III դարում: 272-75 թթ. Հռոմում նոր միջնաբերդի կառուցման ժամանակ պարսպապատի պարագծում գտնվող բոլոր շինությունները քանդվել են, որպեսզի թշնամիները չկարողանան դրանք որպես թաքստոց օգտագործել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |