ՀԱՊԿ-ը «Մարտական եղբայրություն» զորավարժություններ կանցկացնի նոր ձևաչափով 6 մարտի 2018 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հավաքական օդուժի զորավարժություններ կանցկացնի 2018-ին, որոնք կանցնեն նոր ձևաչափով: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը ճեպազրույցում՝ հավելելով, որ նախատեսվում է զորավարժությունների անցկացման տարածաշրջան Արագ արձագանքման հավաքական ուժերի զորակազմերի փոխադրում: «Մարտական եղբայրություն» զորավարժություններն անցկացվելու են 2018-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Զորավարժություններն անցկացվելու են հոկտեմբեր-նոյեմբերին հավաքական պատասխանատվության Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում»,-ասել է Սիդորովը: Սիդորովը նաև հայտարարել է, որ իրավասություն չունի ինքնուրույն միջամտելու այս կամ այն հակամարտությանը, այդ թվում Լեռնային Ղարաբաղի, քանի որ դա հակասում է պետությունների ինքնիշխանության սկզբունքին, սակայն կազմակերպությունը պարտավորություններ ունի Հայաստանի առջև: Հղումներ թեմայով. Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |