Արցախը ՀՀ-ին կապող 3-րդ ճանապարհն է կառուցվում

Արցախը ՀՀ-ին կապող 3-րդ ճանապարհն է կառուցվում

PanARMENIAN.Net - Մեկնարկել են Քարվաճառ-Նորաբակ-Սոթք՝ Արցախը ՀՀ-ին կապող երրորդ այլընտրանքային ավտոճանապարհի կառուցման նախապատրաստական աշխատանքները: Այս մասին հայտնում է «Արցախպրեսը»:

Քարվաճառ քաղաքից Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղ հասնելու և հիմնական մայրուղուն միանալու համար կկառուցվի մոտ 26 կմ երկարությամբ ավտոճանապարհ:

Նոր ճանապարհի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2018 թվականի վերջ: Արցախի քաղաքաշինության նախարարի առաջին տեղակալ Պավել Նաջարյանի խոսքով, այժմ ընթանում է գրունտների հիդրոերկրաբանական ուսումնասիրություն:

«Կունենանք երրորդ բարեկարգ այլընտրանքային ճանապարհը, որն Արցախը կկապի մայր հայրենիքի հետ: Այժմ կատարվում է խորքային և մակերևութային ուսումնասիրություն՝ ջրահեռացման համակարգերի, անհրաժեշտ ենթակառույցների, ինժեներական և արհեստական կառուցվածքների տեղադրման, ճիշտ լուծումներ տալու ուղղությամբ»,- նշել է քաղաքաշինության փոխնախարարը:

Արցախը ՀՀ-ին կապող երկրորդ՝ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը բացվել էր 2017 թվականի սեպտեմբերիին: Ճանապարհը կառուցվել է համայն հայության նվիրատվություններով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից 2013 և 2014 թվականների հեռուստամարաթոնների ընթացքում հավաքագրված միջոցների և Հայաստանի ու Արցախի կառավարությունների աջակցությամբ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---