Ղարաբաղի վերաբերյալ ադրբեջանական բանաձեւի ընդունումը ՄԱԿ-ի ԳՎ-ում անակնկալ չդարձավ Հայաստանի համար17 մարտի 2008 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը կիսում է աշխարհի առաջատար երկրների դիրքորոշումը, որոնք ձեռնպահ մնացին քվեարկությունից ՄԱԿ-ի ԳՎ-ում` Ադրբեջանի առաջարկած Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւի հարցում: Այդ մասին Երեւանում կայացած ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: Նրա խոսքերով, այդ երկրները հիանալի հասկանում են, որ բանաձեւը հարվածում է ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցային գործընթացին: «ՄԱԿ-ի անդամ 39 երկրների կողմից բանաձեւի ընդունումը անակնկալ չդարձավ Հայաստանի համար: Հարցը նրանում է, թե ինչ լրջությամբ է վերաբերում Ադրբեջանը բանակցություններին եւ նրան, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները դեմ են քվեարկել բանաձեւին: Միեւնույն է, այդ բանաձեւի հաստատումը ոչ մի բան չի պարտադրում»,-ընդգծել է նախագահի մամլո քարտուղարը, պատասխանելով PanARMENIAN.Net ի հարցին: Հիշեցնենք, որ մարտի 14-ին Գլխավոր վեհաժողովը 39 «կողմ», 7-ը` «դեմ», 100` «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ ընդունել է «Ադրբեջանի գրավյալ տարածքներում ստեղծված իրավիճակը» բանաձեւը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |