Լեգենդար կանանց կերպարներով Barbie-ների շարք կթողարկվի![]() 7 մարտի 2018 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Կանանց միջազգային օրվան ընդառաջ Mattel ընկերությունը հայտարարել է լեգենդար կանանց կերպարներով Barbie տիկնիկների շարք թողարկելու մասին: Շարքում 17 այդպիսի տիկնիկ կլինի: Մոդելների թվում են նկարչուհի Ֆրիդա Կալոն, օդաչու Ամելիա Էրհարթը, ֆուտբոլիստուհի Սարա Գաման, բռնցքամարտիկ Նիկոլա Ադամսը և այլոք: «Բոլոր այդ կանայք կոտրել են կարծրատիպերն ու ոգեշնչել նոր սերունդներին»,-ասվում է ընկերության հայտարարության մեջ, հայտնում է ՌԲԿ-ն: Ընկերությունը խոստացել է, որ բոլոր տիկնիկները մատչելի կլինեն խանութներում, սակայն չի նշել, թե երբ կմեկնարկի վաճառքը: Տիկնիկի հետ կվաճառվի նաև փոքր բուկլետ հերոսուհու կենսագրությամբ: Առաջին անգամը չէ, որ Mattel-ը տիկնիկներ է թողարկում, որոնց նախատիպերը հայտնի կանայք են եղել: Մասնավորապես, թողարկվել են մոդելներ սուսերամարտիկ Իբիթիհայ Մուհամմադի և բալետի պարուհի Միսթի Քոուփլենդի նմանությամբ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |