Պետերբուրգում հանցագործները հորինված երկրի անձնագրեր են վաճառել միգրանտներին![]() 7 մարտի 2018 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Պետերբուրգում մի խումբ տղամարդիկ Կարիբյան ավազանի գոյություն չունեցող երկրի «հյուպատոսություն» են բացել և փաստաթղթեր էին վաճառում ներգաղթյալներին: Այդ մասին հայտնել է ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը: Ըստ նրա, հանցագործները կեղծ անձնագրեր և վարորդական փաստաթղթեր են պատրաստել: Այդպիսի «փաստաթղթերի» արժեքը տատանվել է 15.000-100.000 ռուբլու սահմաններում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Հնարավոր հաճախորդների որոնմամբ աշխատանքային ներգաղթյալների շրջանում զբաղվում էր 2 տղամարդ՝ 35 և 44 տարեկան, որոնք ստանում էին գումարը եկվորներից: Իսկ փաստաթղթերի պատրաստմամբ զբաղվում էր Պետերբուրգի 44-ամյա բնակիչը»,-ասել է Վոլկը: Խուզարկության ժամանակ ոստիկանությունն առգրավել է նախապես պատրաստված լուսանկարները, տեխնիկան, կնիքների դրոշմերը: Հանցավոր խմբի ղեկավարին ձերբակալել են: Նա ներկայացել է որպես հորինված պետության «հյուպատոս»: Քրեական գործ է հարուցվել: Խմբի ղեկավարին մինչև 5 տարվա ազատազրկում է սպառնում: Այժմ նա տնային կալանքի տակ է: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |