Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից բանաձեւի ընդունումը չի կարող դրականորեն անդրադառնալ բանակցային գործընթացի վրա17 մարտի 2008 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից բանաձեւի ընդունումը չի կարող դրականորեն անդրադառնալ բանակցային գործընթացին: Այդ մասին ասել է ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը: «Չնայած, որ նախկինում ընդունված բանաձեւերը նույնպես խորհրդատվական բնույթ էին կրում, այնուամենայնիվ` նման փաստաթղթերի ի հայտ գալը որոշ առավելություններ է տալիս մեր ընդդիմախոսներին` տեղեկատվական պատերազմում»,-նշել է նա:Դիվանագետը դրական է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դիրքորոշումը, որոնք միաձայն դեմ են քվեարկել Ադրբեջանի կողմից ներկաացված բանաձեւին: «Քանի որ ադրբեջանական կողմը մտադիր է շարունակել տարբեր միջազգային կառույցներում նման որոշումների «խցկման» քաղաքականությունը, Հայաստանն ու ԼՂՀ-ն պետք է իրականացնեն քայլեր` նման բանաձեւերի ընդունումը կանխարգելելու համար», - նշել է Մասիս Մայիլյանը, հաղորդում է Karabakh-Open.com-ը: Հիշեցնենք, որ մարտի 14-ին Գլխավոր վեհաժողովը 39 «կողմ», 7-ը` «դեմ», 100` «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ ընդունել է «Ադրբեջանի գրավյալ տարածքներում ստեղծված իրավիճակը» բանաձեւը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |