ՌԴ նախարար. Իրանը կարող է մայիսին ԵԱՏՄ-ին միանալ![]() 10 մարտի 2018 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ Իրանը կարող է մայիս ամսին միանալ ԵԱՏՄ-ին: Այս մասին գրում է ռուսաստանյան Russia Today-ը: «Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման ժամանակավոր համաձայնագիրը, միանշանակ, կնպաստի հետագայում երկկողմ առևտրատնտեսական և ներդրումների ոլորտում գործակցության ընդլայնմանը», - ասել է ռուս նախարարը: ՌԴ-ում Իրանի դեսպան Մեհդի Սանաեյին ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությանն ասել է, որ ազատ առևտրի գոտու ստեղծման աշախատանքները, որոնք մեկնարկել էին դեռևս 2015 թվականին, այժմ մոտ են ավարտին: Ավելի վաղ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Սերբիան նույնպես կարող է միանալ ԵԱՏՄ-ին: Միությունն այժմ գործակցության ընդլայնման ուղղությամբ բանակցություններ է վարում Հարավային Կորեայի, Եգիպտոսի և Հնդկաստանի հետ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |