Հայ քահանան բացահայտել է Սուրբ կրակի գաղտնիքը՝ զայրացնելով ղպտի հոգևորականին12 մարտի 2018 - 10:32 AMT PanARMENIAN.Net - Երուսաղեմում Հայ առաքելական եկեղեցու քահանա Սամուիլ Աղոյանը վիճաբանել է ղպտի եկեղեցու ներկայացուցչի հետ Սուրբ կրակի իջման հարցում: Միջադեպը տեղի է ունեցել «Հադաշոտ 2» հեռուստատեսային հաղորդման նկարահանումների ժամանակ: Աղոյանը հայտարարել է, որ լինելով Կուվկուլիայում (ժամատուն, որտեղ իջնում է հրաշափառ կրակը), 3 անգամ ականատես է եղել, թե ինչպես են պատրիարքները մոմերի խրձերը վառում կանթեղից և ոչ մի միստիկ բան Սուրբ կրակի մեջ չկա: «Աստված հրաշքներ է գործում, բայց ոչ մարդկանց գոհացնելու համար»,-պարզաբանել է եկեղեցականը, հայտնում է Lenta.ru-ն Israel Info-ի վրա հղումով: Երուսաղեմի սրբավայրերի պահպանությունը համատեղ իրականացնում են Հույն Ուղղափառ, Հայ Առաքելական և Կաթոլիկ եկեղեցիները: Այդ արտահայտությունը վրդովեցրել է նկարահանմանը ներկա ղպտիին: «Կներեք, բայց նա ստում է: Դադարեցրեք նկարահանումը: Կրակը երկնքից է իջնում և պատրիարքն այն հանում է դուրս և կիսվում հավատացյալների հետ»: Աղոյանն ի պատասխան առարկել է, թե ղպտիները ներկա չեն լինում Բարեբեր կրակի իջմանը: Սուրբ կրակը խորհրդանշում է Քրիստոսի հարության անձեռակերտ լույսը: Ամեն տարի Զատկի տոնին ընդառաջ կրակն իջնում է Երուսաղեմի և Պաղեստինի պատրիարքի մոմերին ու կանթեղին Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի եկեղեցում:Արարողությանը մասնակցում է նաև Հայ Առաքելական եկեղեցին. հայ հոգևորականը ուղղափառ հայրապետի հետ մտնում է ժամատուն և առաջինն է հանում կրակն այնտեղից Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |