Ջիվան Ավետիսյանը նոր ֆիլմ է նկարահանում. Տեսարժան ֆիլմ ստանալու համար թիմը դիմում է crowdfunding-ի![]() 12 մարտի 2018 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի թիմն այժմ աշխատում է նոր ֆիլմի ստեղծման վրա: «Դրախտի դարպասը» նոր ֆիլմի առանցքը Արցախն է՝ ֆիլմ, որը խոսելու է արվեստի լեզվով մարդկային ճակատագրերի, բարու և չարի հավերժական բախման, ճշմարտության վերարժևորման ու խղճի մասին: 2 տասնյակից ավելի փաստագրական և կարճամետրաժ ֆիլմերից հետո Ջիվան Ավետիսյանի հեղինակած «Թևանիկ» և «Վերջին Բնակիչը» խաղարկային ֆիլմերը հասել են մեծ հաջողությունների՝ միջազգային կինոփառատոնների և կինո շուկաների Վենետիկում, Կաննում, Շանհայում, Տորոնտոյում և Լոս Անջելեսում: «Դրախտի դարպասը» ֆիլմով ևս հաջողությունների հասնելու նպատակով և միջազգային որակին համապատասխան, գեղարվեստական ուժեղ շրջադարձերով և խոսուն ենթատեքստով, տեսարժան ֆիլմ ստանալու համար թիմը դիմում է լայն տարածված մեթոդի՝ crowdfunding-ի՝ ֆիլմի նկարահանումների համար պահանջվող գումարը ամբողջացնելու նպատակով, ասվում է թիմի հաղորդագրության մեջ: Crowdfunding-ային արշավի մեկնարկը կտրվի մարտի 17-ին և կանցկացվի indiegogo համաֆինանսավորման հարթակում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |