Մարտին Քիոուն. Մխիթարյանը և Օբամեյանգը միմյանց հասկանալու ուժեղ հատկություն ունեն![]() 12 մարտի 2018 - 18:18 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի «Արսենալի» նորեկներ Հենրիխ Մխիթարյանը և Պիեր Էմերիկ Օբամեյանգը միմյանց հասկանալու գերհզորը հատկություն ունեն: The Daily Star-ի փոխանցմամբ, այս մասին ասել է «զինագործների» նախկին պաշտպան Մարտին Քիոունը: Ըստ նրա՝ չնայած դժվարություններին երկու նորեկներն էլ դառնում են «Արսենալի» իսկական խաղացողներ: «Օբամեյանգը, իսկապես, շատ կարևոր խաղացող է «Արսենալի» համար, իսկ Մխիթարյանը սկսում է դառնալ նախաձեռնող ֆուտբոլիստ»,- ասել է ակումբի նախկին պաշտպանը: Մարտի 11-ին Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» տնային խաղում 3-0 հաշվով հաղթել էր «Ուոթֆորդին»: 59-րդ րոպեին` Մխիթարյանի փոխացնումից հետո, Պիեր Էմերիկ Օբամեյանգը կրկնապատկել է հաշիվը: 77-րդ րոպեին Մխիթարյանը դարձրել է հաշիվը 3-0: Ավելի վաղ հայտնել էինք, որ Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Արսենալ»-«Ուոթֆորդ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |