ՄԱԿ-ի բանաձեւն Հայաստանի դիվանագիտական կորպուսի ոչ ակտիվ աշխատանքի հետեւանք է17 մարտի 2008 - 18:28 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի բանաձեւն, անկասկած, Հայաստանի դիվանագիտական կորպուսի ոչ ակտիվբ աշխատանքի հետեւանք է: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Նրա կարծիքով, անշուշտ, քննադատելը միշտ հեշտ է, սակայն աշխատանքն էլ պետք է պատշաճ մակարդակով կատարվի: «Ինչպես երեւում է, հատկապես հաշվի առնելով այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կարծիքները համընկան, դա կարելի էր կանխել: Եվ թեեւ բանաձեւն ունի զուտ խորհրդատվական բնույթ, այնուամենայնիվ, այն նաեւ բարոյական կշիռ ունի: Հայկական դիվանագիտությունը պարտավոր էր դա հաշվի առնել: Այսուհետ կասկածելի հաջողությամբ ոգեւորված Ադրբեջանը ամեն անգամ նմանատիպ բանաձեւեր է առաջ քաշելու ՄԱԿ-ի հաջորդ նստաշրջաններում: Թույլ տված թերությունները շտկելու ժամանակ կա, ուղղակի այն պետք է ճիշտ օգտագործել»,-ասել է քաղաքագետը: Հիշեցնենք, որ մարտի 14-ին Գլխավոր վեհաժողովը 39 «կողմ», 7-ը` «դեմ», 100` «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ ընդունել է «Ադրբեջանի գրավյալ տարածքներում ստեղծված իրավիճակը» բանաձեւը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |