ԱՄՆ ռեստորանային ցանցում սպիտակամորթները սևամորթներից շատ կվճարեն12 մարտի 2018 - 17:23 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Նոր Օրլեանում ռեստորանային ցանցի սպիտակամորթ այցելուներին առաջարկել են ճաշի համար ավելի շատ վճարել, քան սևամորթներն են վճարում: Շեֆ խոհարար Տունդե Վեյը, որը Նիգերիայից է ծնունդով, հայտարարել է, որ ազգային խոհանոցի իր Saartj ցանցում սպիտակամորթները 18 դոլար ավելի կվճարեն անկախ հաշվից, ուղղակի ռասայական պատկանելության հատկանիշով: Ավելի վաղ Վեյը մի շարք ճաշկերույթներ էր կազմակերպել սևամորթների համար Blackness in America («Սևն Ամերիկայում») անվանումով: Այդ գործողությանը խոհարարին դրդել էին 2013-ին կատարված հետազոտությունները, որոնց արդյունքների համաձայն միջին եկամուտը սևամորթների շրջանում 54 տոկոսով քիչ է սպիտակամորթ ընտանիքների ցուցանիշից: Saartj ռեստորաններն այդպես են կոչվել Սաարթի Բահարթմանի՝ կոյ կոին ցեղից հարավաֆրիկուհու պատվին, որին XX դարի սկզբին բերել էին Եվրոպա և ցուցադրում էին հրեշների կրկեսում: Աղջիկը մահացավ 26 տարեկանում, երբ հանդիսատեսի հետաքրքրությունը նրա հանդեպ մարեց՝ նա սկսեց չարաշահել ալկոհոլն ու ստիպված էր մարմնավաճառությամբ զբաղվել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |