Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Տաբակովը![]() 12 մարտի 2018 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Տաբակովը: «ՌԻՍ Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնել է դերասանի ղեկավարած՝ Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի մամուլի ծառայությունը: 82-ամյա Տաբակովին հոսպիտալացրել էին 2017 թվականի նոյեմբերին: Դերասանի մոտ արյան վարակ էր ախտորոշվել: Այն ժամանակ նրան վիրահատել էին: Տաբակովը նկարահանվել է հայտնի ֆիլմերում՝ «Պատերազմ և խաղաղություն», «Գարնան 17 ակնթարթ», «Տասներկու աթոռ», «Դ'Արտանյանն ու 3 հրացանակիրները», «Մոսկվան արցունքներին չի հավատում» և այլն: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |