Հայաստանն ԱՊՀ ամենաաղքատ երկրների եռյակում է

Հայաստանն  ԱՊՀ ամենաաղքատ երկրների եռյակում է

PanARMENIAN.Net - Հայաստանն ԱՊՀ տարածաշրջանում աղքատության ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրներից է: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2016 թվականին երկիրը աղքատության 29,4%-ով երրորդ տեղն է զբաղեցրել տարածաշրջանում:

Հաշվետու ժամանակահատվածում ԱՊՀ երկրների շրջանում աղքատության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Ղրղզստանում՝ 32,1%: Երկրորդ տեղում Տաջիկստանն է՝ 30,3%-ով:

Ադրբեջանն ԱՊՀ տարածաշրջանում աղքատության ամենացածր ցուցանիշն ունեցող չորրորդ երկիրն է. այս երկրում աղքատ է բնակչության ընդամենը 5,9%-ը: Տարածաշրջանում ամենացածր ցուցանիշը Ղազախստանում է՝ 2,6%: Ռուսաստանում աղքատ է բնակչության 13,5%-ը:

2018 թվականի Հայաստանի պետական բյուջեի նախագծով երկրում կանխատեսվում է 4,5% տոկոս տնտեսական աճ: Մինչդեռ Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ) 2018 թվականին երկրում ՀՆԱ 3% աճ է կանխատեսել:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---