Չավուշօղլու. ԱՄՆ և Թուրքիայի հարաբերությունները խզման եզրին են![]() 13 մարտի 2018 - 15:48 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ և Թուրքիայի հարաբերությունները խզման եզրին են: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ հավելելով, որ Վաշինգտոնը պետք է սկսի կատարել իր խոստումները: «Թուրքիայի ժողովուրդը շատ բացասաբար է վերաբերվում ԱՄՆ-ին, քանի որ նրանք չեն կատարում իրենց խոտումները, մշտապես ստում են: Մեր երկրների միջև հարաբերությունները խզման եզրին են: Որպեսզի դա վերջնականապես տեղի չոււնենա, փետրվարին ստեղծվեցին աշխատանքային խմբեր: Եվ մենք պայման դրեցինք՝ եթե դուք ձեր ոչ մի խոստումը էլի չեք կատարելու, մենք այլևս չենք հանդուրժի»,-ասելէ Չավուշօղլուն Մոսկվայում՝ Միջազգային հարաբերությունների ինստիտուտի ուսանողների հետ հանդիպմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ Թուրքիայի արտգործնախարարի, դա վերաբերում է նաև ԱՄՆ կողմից զենքի առաքումներին Սիրիայում կռվող քրդական կազմավորումներին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիան և ԱՄՆ-ն կապահովեն սիրիական Մանբիջ քաղաքի անվտանգությունը, երբ քաղաքից հեռանան քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |